ԳՊՀ-Ի ԴԱՍԱԽՈՍ ՆԱԻՐԱ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Գորիսի պետական համալսարանի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով 2024 թ․ ապրիլի 15-19-ը ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Մեժլումյանը մասնակցել է Գրանադայի համալսարանում կայացած միջազգային բաժինների աշխատակիցների վերապատրաստմանը:

Վերապատրաստմանը մասնակցել են բուհերի միջազգային բաժինների մոտ 70 աշխատակիցներ: Հայաստանից մասնակցել են ԵՊՀ-ի, ԳՊՀ-ի, Հյուսիսային համալսարանի և Ճարտարագիտական համալսարանի 4 ներկայացուցիչներ:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Գրանադայի համալսարանի միջազգային շարժունության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Սիմոն Սուարեսը: Նա ներկայացրել է  ընդհանուր տեղեկություն Գրանադայի համալսարանի, համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի և միջազգային շարժունության մասին:

Դասընթացի երկրորդ օրը ելույթ են ունեցել տիկին Ալբա Ադամուզը, տիկին Բեատրիզ Կարուանան և Ելենա Մորալեսը: Նրանք ներկայացրել են համալսարանի միջազգային շարժունության ծրագրերը, դրանց ընթացքում առաջացած խնդիրները և հնարավոր լուծումները:

Դասընթացի երրորդ օրը կազմակերպել են այցելություններ դեպի ֆակուլտետներ, որի ընթացքում դասընթացավարներ Էսթեր Սանտիագոն և Էդուվիրգեն Լիզանան ներկայացրել են  KA171 ծրագրերը: Տարբեր երկրների ներկայացուցիչներ խոսել են շարժունության հետ կապված տարատեսակ խնդիրների, դրանց լուծումների, դասախոսներին և ուսանողներին շարժունության մեջ ներգրավելու իրենց փորձի մասին:

Դասընթացի վերջին օրը ամփոփվել են վերապատրաստման դասընթացի արդյունքները, մասնակիցներին տրվել են հավաստագրեր։

 

 

Facebook Comments