ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2023-2024 ուստարվա հեռակա կրթաձևի ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձի՝ 2023-2024 ուստարվա ավարտական կուրսերի ուսանողների՝ առաջին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

 

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն:

Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին և ամփոփեցին բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի՝ 2023-2024 ուստարվա ավարտական կուրսերի ուսանողների՝ 1-ին կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքները՝ նշելով ուսանողների առաջադիմության ցուցանիշների մասին տվյալներ:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments