ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2023-2024 ուստարվա առկա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի 2024 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի 2023-2024 ուստարվա ավարտական կուրսերի՝ երկրորդ կիսամյակի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2023-2024 ուստարվա առկա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն:

ԳՊՀ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի 2024 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումների արդյունքներին անդրադարձավ ուսումնական մասի վարիչ Վ. Դանիելյանը:

Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին բակալավրի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի 2023-2024 ուստարվա ավարտական կուրսերի՝ երկրորդ կիսամյակի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություն:

Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցին, որը վերաբերում էր հեռակա ուսուցման ուսանողների ուսման վարձավճարների պարտքերին:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments