ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Գորիսի պետական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ի (ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27 մարտի 2023 թվականի N 410-Ա/2 հրամանի՝ շարունակում է 2023-2024 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելությունը:

Սիրելի՛ դիմորդ,

ԳՊՀ-ում շարունակվում է 2023-2024 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելությունը:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա: Ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1. ԳՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա շրջանավարտ լինելը, որի ՄՈԳ-ը ամենաբարձրն է:
2. նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
3. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
4. տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
5. ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
Ծանոթություն* 1-ին փուլի մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

2-րդ փուլով (առկա վճարովի) փաստաթղթերի ընդունելությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը:

Մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2023-2024 ուստարվա ընդունելության տեղերի հայտը ներկայացվում է կից՝

Մագիստրոսի-կրթական-ծրագրով-առկա-ուսուցմամբ-2023-2024-ուստարվա-ընդունելության-տեղերի-հայտ

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին:
Հեռ.՝ 098-19-67-14, 077-22-57-27:

Facebook Comments