ԱՎԱՐՏՎԵՑ Erasmus+ LNSS ԾՐԱԳՐԻ <<ԱՆԳԼԵՐԵՆ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ>> (ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ) ՄՈԴՈՒԼԻ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ավարտվեց նոյեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում մեկնարկած <<Անգլերեն հատուկ նպատակներով>> (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) մոդուլի պիլոտային դասընթացը:
Դասընթացներին մասնակցում էին ԳՊՀ գրադարանի աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ:
Մասնակիցների ձեռքբերած գիտելիքները ստւգելու նպատակով` դասընթացավարներ Ն. Սաֆարյանը և Հ. Միրզոյանը մասնակիցներին հանձնարարեցին ամփոփիչ ստուգողական առաջադրանքներ` գրավոր և բանավոր:
Դասընթացի մասնակիցները նաև լրացեցին գնահատման հարցաթերթիկներ և ստացան հավաստագրեր:

 Նրանք երախտագիտւթյան խոսք ասացին դասընթացավարներին՝ արդյունավետ դասընթաց իրականացնելու համար և հույս հայտնեցին, որ նմանօրինակ դասընթացները շարունակական բնույթ կունենան:

Letter_training_9Letter_training_10Letter_training_11Letter_training_13Letter_training_15Letter_training_16Letter_training_17Letter_training_19Letter_training_20Training pilot 1Training pilot 2Letter_training_21

Facebook Comments