ԱՎԱՐՏՎԵՑ «ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԸ

Ավարտվեց «Գիտելիքները և պրակտիկան՝ մշակութային արժեքներ խորագրով դասընթացի տեսական գիտելիքների հաղորդման համար նախատեսված մասը։
Դասընթացավարները խոսեցին ժողովրդական մշակույթի, ոչ նյութական ժառանգության, ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության, բանահավաքության կանոնների, բանահավաքի դերի, մշակութային ժառանգության շրջապտույտի մասին։
 Առջևում սպասվում է էլ ավելի հետաքրքիր մաս՝ գիտելիքների կիրառումը պրակտիկայում, որը կտևի մեկ ամիս։
 Դասընթացները վարեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, ԳՊՀ դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Մհեր Քումունցը։
***

Ծրագիրն իրականացվում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիահամագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով:

Facebook Comments