ԱՄՓՈՓՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԳՊՀ-ում ավարտվեց Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում մեկնարկած «Նախամոդուլային ուսումնական պլանի և դրա ուսուցման մեթոդների մշակում» և «ԱԴՄ (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) մոդուլի ուսումնական պլանի և դրա ուսուցման մեթոդների մշակում» թեմաներով պիլոտային երկրորդ դասընթացը։
Դասընթացին մասնակցել են ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի աշխատակիցները և ուսանողները:
Վերապատրաստումը իրականացրել են ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Սաֆարյանը (SMARTI ծրագրի տեղական համակարգող), նույն ամբիոնի դասախոս Նաիրա Մեժլումյանը (ծրագրի աշխատակից) և ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը (ծրագրի աշխատակից):
ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը շնորհակալություն հայտնեց դասընթացավարներին, շնորհավորեց մասնակիցներին՝ հանձնելով նրանց հավաստագրեր՝ հաստատված ԳՊՀ-ի և SMARTI ծրագրի կողմից:
Նաիրա Սաֆարյանը հույս հայտնեց, որ նմանօրինակ դասընթացները շարունակական բնույթ կունենան և ավելի մեծ ներգրավվածություն կլինի: