ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ԿԱՊԵՐԸ

Բուհ-դպրոց համագործակցության կապերի ամրապնդման նպատակով  շարունակվում են այցերը դպրոցներ:

Այսօր Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի ասիստենտ Գայանե Շաբունցը Ակների միջնակարգ  դպրոցի աշակերտների համար կազմակերպել էր դասախոսություն-քննարկում: Ողջունելի էր այն հանգամանքը, որ  աշակերտները հետաքրքրված էին պատմական իրադարձությունների, դեմքերի ու դեպքերի ուսումնասիրությամբ: Նման նախաձեռնություններն առիթ են, որ աշակերտները հետաքրքրվեն, փնտրեն ու գտնեն պատմական  իրադարձությունների մասին տեղեկություններ և դառնան պատմության կրողն ու փոխանցողը:

Դասախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանով:

Ուսուցիչները և աշակերտները շնորհակալություն հայտնեցին հագեցած դասախոսության համար և ընդգծեցին, որ  դասախոսության թեման դպրոցականների համար անչափ կարևոր և արդիական էր:

Հարկ է նշել, որ նմանատիպ այցերը մեծ ոգևորություն և խանդավառություն են առաջացնում  ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցչական անձնակազմի շրջանում:

Facebook Comments