Մեկնարկել է SMARTI ծրագրի շրջանակներում ներբուհական վերապատրաստումների դասընթացը

SMARTI ծրագրի շրջանակներում ԳՊՀ–ում մեկնարկեց «Անգլերենը հատուկ նպատակների համար և կրեդիտների կուտակման ու փոխանցման եվրոպական համակարգ/թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» թեմայով ներբուհական վերապատրաստումների դասընթացը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեցին ԳՊՀ–ի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը,SMARTI ծրագրի ԳՊՀ–ի համակարգող, արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը և նույն ծրագրի աշխատանքային խմբի անդամ, բաժնի մասնագետ Սոնա Ալավերդյանը:
Դասընթացը կտևի մինչև ապրիլի 14-ը, որը կվարեն ծրագրի շրջանակում Պորտոյի կաթոլիկ համալսարանում վերապատրաստում անցած ԳՊՀ–ի դասախոսներ Նաիրա Սաֆարյանը, Նաիրա Մեժլումյանը և Լիլիթ Աթաբեկյանը:
Դասընթացին մասնակցում էին ԳՊՀ–ի ինչպես պրոֆեսորադասախոսական ու վարչական աշխատակազմերի ներկայացուցիչները, այնպես էլ ուսանողներ:
Առաջին օրը ԳՊՀ–ի արտաքին կապերի և համագործակցության բաժնի մասնագետ Ս. Ալավերդյանը ներկայացրեց Էրազմուս+ ծրագիրը, խոսեց ծրագրի շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքների մասին։ Ապա կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Լ. Աթաբեկյանը և օտար լեզուների ամբիոնի դասախոս Ն. Մեժլումյանը անդրադարձան սահիկաշար պատրաստելու և ներկայացնելու սկզբունքներին։
Մասնակիցները ստացան նաև առաջադրանքներ՝ գործնականում գիտելիքները կիրառելու և հաջորդ հանդիպմանը ներկայացնելու, քննարկելու համար։ Այդ առաջադրանքները միտված էին զարգացնելու ակադեմիական անգլերենի մասնահատկությունները նշված գործնական գրությունների համատեքստում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments