ԳՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱրՊՀ-Ի 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ս․թ․ նոյեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկեց Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված միջազգային ուսանողական գիտաժողովը, որին մասնակցեցին Արցախի, Հայաստանի և արտերկրի մի շարք բուհերի 150 ուսանող։
Գիտաժողովին մասնակցեց նաև Գորիսի պետական համալսարանի ուսանողները։
Ներկաներին ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով համալսարանի անցած ճանապարհը, ձեռքբերումները:
Լիագումար նիստին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախարարներ, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, որոնք նույնպես իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքերը մայր համալսարանի կեսդարյա հոբելյանի առթիվ։
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին բաժանմունքներում: Գորիսի պետական համալսանաի ուսանողները զեկուցումներով հանդես եկան պատմության և քաղաքագիտության մասնախմբում։ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հարութ Դավթյանը զեկուցում ներկայացրեց «Տեղ գյուղի մասնակցությունը Արցախյան պատերազմին» թեմայով (գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց), իսկ նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Էմիլիա Խաչատրյանը՝ «Սյունյաց հոգևոր կենտրոններից Վահանավանքը» թեմայով (գիտական ղեկավար՝ Սերգեյ Հախվերդյան):
Գիտաժողովի շրջանակներում ուսանողները հանդիպեցին ԱրՊՀ ռեկտորի և պրոռեկտորների հետ, քննարկեցին ուսանողական գիտական ընկերությունների գործունեության և ուսանողական գիտաժողովների դրական արդյունքների մասին հարցեր։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ԳՊՀ-ի ուսանողական պատվիրակությանը՝ ակտիվ մասնակցության համար, իր հեղինակած «Արցախի բանահյուսությունը» գիրքը փոխանցեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանին՝ ի նշան ԱրՊՀ-ԳՊՀ փոխհամագործակցային կապերի ամրապնդման ու զարգացման:
Միջազգային ուսանողական գիտաժողովն ուղեկցվեց պատմաճանաչողական այցերով: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, որտեղ էլ ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը մասնակցության հավաստագրեր հանձնեց գիտաժողովի մասնակիցներին:

Facebook Comments