ԳՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Oրերս Երևանում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի աշխատաժողովը, որին մասնակցեցին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը և որակի գնահատման և ապահովման բաժնի ղեկավար Գայանե Շաբունցը:
Ծրագիրը միտված է իրավական և մասնագիտական կրթության զարգացմանը, որի ակնկալվող վերջնարդյունքներն են համալսարանական իրավաբանական դպրոցների/կլինիկաների և Արդարադատության ակադեմիայի` կենսական գիտելիք և հմտություններ սովորեցնելու կարողությունների բարելավումը, ինչպես նաև իրավաբանական կրթություն ստացող ուսանողների և սկսնակ փաստաբանների ոլորտային փորձառությունների ու գործնական հմտությունների հզորացումը։
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ այլ բուհերի ներկայացուցիչների հետ քննարկվեցին «Իրավագիտություն» կրթական ծրագրի բովանդակությանը վերաբերող հարցեր, իսկ Դ. Լասմանը, Հ. Ֆենտոնը, Դ. Սվենսոնը իրենց զեկույցներում ներկայացրեցին արտերկրների իրավաբանական կլինիկաների գործունեության փորձը։
Նշենք, որ մինչ այդ ԳՊՀ-ում ևս ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների կողմից վերհանվել էին «Իրավագիտություն» մասնագիտության խնդիրները և քննարկվել այն զարգացնելու հնարավորությունները:

Facebook Comments