ԳՊՀ – Ի ԱՇԽԱՏԱԿԻՑ ՆԱԶԵԼԻ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հուլիսի 2-ին Գորիսի պետական համալսարանի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Հախվերդյանը մասնակցել է Գավառի պետական համալսարանի կողմից կազմակերպված հոբելյանական 25-րդ գիտաժողովին` նվիրված համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին:
Ն. Հախվերդյանը հանդես է եկել «Կրտսեր դպրոցականի վախի հաղթահարման ուղիները հեքիաթաթերապիայի միջոցով» թեմայի զեկուցմամբ` առցանց ձևաչափով:
Հոբելյանական գիտաժողովին, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, շեշտեց գիտաժողովի կարևորության մասին, որը հարգանքի տուրք է բուհի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի հիշատակին, ում ողջ գիտակցական կյանքն ու գործունեությունը իր հայրենակիցներին սիրով և ազնվորեն ծառայելու, կրթության և գիտության գործին անմնացորդ նվիրվելու բացառիկ օրինակ է: Իր խոսքում տիկին Հակոբյանը նշեց, որ ԳՊՀ 25-րդ գիտաժողովին մասնակցության բազմաթիվ հայտեր են ներկայացվել, և արդյունքում՝ խմբագրական խորհրդի կողմից գիտաժողովի ծրագրում ներառվել են 205 հեղինակների և համահեղինակների 145 զեկուցումներ՝ բնական և հասարակական գիտությունների տարբեր ուղղություններով:
ԳՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի բոլոր մասնակիցներին՝ գիտահետազոտական գործունեությամբ զբաղվելու, կրթությունն ու գիտությունը շաղկապելու, երիտասարդներին գիտելիք և բարձր արժեքներ փոխանցելու կարևոր առաքելությունն իրականացնելու համար:

Facebook Comments