ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի և ՈւԳԸ-ի կողմից կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային:
Ամբիոնի վարիչ Լ. Օհանյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ նման միջոցառումները կարևոր են ուսանողների համար՝ ունենալով տեղեկատվական և գործնական բնույթ:

Միջոցառման առաջին մասը նվիրված էր ֆրանսիացի անվանի գրող Վիկտոր Հյուգոյին: Ուսանողները ներկայացրին մանրամասներ Վիկտոր Հյուգոյի կյանքի և գործունեության մասին՝ որպես գրող, դրամատուրգ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, արտասանեցին նրա բանաստեղծությունները ֆրանսերենով, ինչպես նաև հայերեն թարգմանությամբ։ Ներկայացվեցին Հյուգոյի հայտնի ստեղծագործության՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի շուրջ հետաքրքիր փաստեր, տեսանյութեր, համանուն վեպի հիման վրա ստեղծված երաժշտության մասին տեղեկատվություն։ Միջոցառման ընթացքում նյութի ֆրանսերեն հնչողությանը զուգահեռ սահիկների վրա ներկայացվում էին համապատասախան թարգմանությունները մայրենի լեզվով։
Այնուհետև անցկացվեց առցանց քուիզ առաջադրանք՝ ներկայացվող նյութերի շուրջ, և 5 թիմերից հաղթող ճանաչվածը, որպես մրցանակ ստացավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը։

Միջոցառման 2-րդ մասն ուղեկցվեց գիտական ընթերցումներով՝ «Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների քաղաքակրթությունը», որը նախաձեռնել էր ուսանողական գիտական ընկերությունը։ Ներկայացվող թեմաները հետաքրքիր ու բազմազան էին՝ նվիրված ֆրանսիական իմպրեսիոնիզմին, Շառլ Ազնավուրին, Լուի Պաստյորին, ֆրանսիական խոհանոցին, Օնորե դը Բալզակին, ֆրանսերենի՝ Ռուսաստան ներթափանցմանը, Ֆրանսիայի հայերին, Ֆրանսիայում հայկական գաղթօջախներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments