ԱՐԲԻՏՐԱԺԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՆԵՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ համալսարանականներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրոսական ծրագրի (LL.M.) Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկան 2022թ. ապրիլի 1-23-ին հանրապետության մասշտաբով իրականացնելու են առևտրային արբիտրաժին նվիրված իններորդ ամենամյա խաղ-մրցույթը` ՀՀ ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ։ Այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, ձեռք բերելու գիտելիքներ և գործնական հմտություններ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ բնագավառում հմուտ մասնագետների` գործող արբիտրների, դատավորների և փաստաբանների ուղղորդումները։
Մասնակցել ցանկացողները  պետք է կազմեն 2-ից 5 անդամ ունեցող թիմեր` տվյալ ֆակուլտետի դեկանի կամ կառույցի ղեկավարության համաձայնությամբ: Ներկայացվող թիմերի թվի սահմանափակում չի գործում: Թիմերին տրվելու է իրական գործի վրա հիմնված խնդիր, որը պետք է լուծվի արբիտրաժ խաղ-մրցույթի շրջանակներում:
2022թ. արբիտրաժ խաղ-մրցույթի մասնակցության կանոններին, գրանցվելու կարգին, ներկայացվող գործի փաստերին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրոսական ծրագրի կայքի բաժնից հետևյալ հղումով՝ http://law.aua.am/alternative-dispute-resolution-clinic/:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 033-11-21-31 հեռախոսահամարով ԳՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Գ.Հարությունյանին:

Facebook Comments