ՀԱՆՁՆԻ՛Ր ԱՐՅՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ ՍՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲԱԲԱԽԵԼ

Դոնորության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 17-ին, Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավորներին: Տեղեկատվական հանդիպման ժամանակ ներկայացվեցին փաստեր արյան նվիրատվության կարևորության վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին համալսարանի դասախոսներ, ուսանողներ, Հայկական Կարմիր խաչի կամավորներ, «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան››[…]

 

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐ...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի մայիսի 19-ի N 954-Ա/2 հրամանի համաձայն՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը հերթական անգամ երաշխավորվել է որպես հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություն: Փաստաթղթերի ընդունելությունը՝ շուտով: Կից ներկայացվում[…]

 

Միջազգային համաժողովի հրավեր

Մարոկկոյի Էրազմուս+ ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության, Գիտական հետազոտությունների և նորարարության նախարարության, Մարոկկոյում ԵՄ պատվիրակության և Համալսարանների նախագահների Մարոկկոյի համաժողովի հետ համատեղ, ս. թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին Մարաքեշում հետազոտողներին, դասախոսներին հրավիրում են մասնակցել «Համագործակցություն և հետազոտություն՝ բարձրագույն կրթության և նորարարության[…]

 

ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Գորիսի պետական համալսարանը և Ակսել Բակունցի տուն–թանգարանը ս.թ. հունիսի 13–ին Ակսել Բակունցի ծննդյան 123–ամյակի առթիվ նախաձեռնել են գիտական ընթերցումներ՝ «Ակսել Բակունցը և սյունյաց գրական ավանդույթները» խորագրով: Զեկուցումներով հանդես գալու համար հրավիրում ենք գիտնականներին, հետազոտողներին, ուսուցիչներին, ոլորտի մասնագետներին: Զեկուցումների թեմատիկ ուղղություններն[…]

 

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՊԱՏՄԱԲԱՆ ՀԱՄՈ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

ԳՊՀ-ն շարունակում է համագործակցել այլ բուհերի ու գիտակրթական կազմակերպությունների առաջատար մասնագետների հետ: ԳՊՀ֊ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մայիսի 13֊ին ուսանողների և դասախոսների համար «Արվեստի բնագավառի կազմակերպման խնդիրները Հայաստանում 1920-1921 թթ.֊ին» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱԱՀ֊ի[…]

 

Բիզնեսի կառավարման և կայունության պահպանման միջազգային...

Փոքր և միջին ձեռնարկությունների համաշխարհային ասոցիացիան բիզնեսի ոլորտով հետաքրքրված անձանց հրավիրում է Բիզնեսի կառավարման և կայունության պահպանման 2022 թվականի միջազգային համաժողովին (ICBMS 2022), որը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) 2022 թվականի հուլիսի 26-29-ը։ Միջոցառման նպատակն է աշխարհի տարբեր ծայրերից[…]

 

ԳՊՀ–ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԻԽԱՅԵԼ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր ԳՊՀ-ում բացվեց գորիսեցի ճանաչված գեղանկարիչ, քանդակագործ Միխայել Ղուկասյանի «Իմ հնամյա», չքնաղ եզերք» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 55-ամյակին: Ցուցահանդեսին ներկա էին ԳՊՀ–ի դասախոսները, ուսանողները, Գորիսի մտավորական ընտրանու ներկայացուցիչները, դպրոցների, քոլեջների տնօրեններ, մանկավարժներ, աշակերտներ, բազմաթիվ արվեստասերներ: Ցուցահանդեսի գեղարվեստական մասը[…]

 

ԱՆՎՃԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ...

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ մասնագիտական դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Սիսիան համայնքների 16-35 տարեկան երիտասարդների համար՝ այդ թվում արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների։ Ծրագիրը ներառում է հետևյալ մոդուլները՝ 1. Հաշվապահական[…]

 

ԳՊՀ–Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (FAST)...

Գորիսի պետական համալսարանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր SciNova ծրագրի իրականացման մասին: Համաձայնագիրը ստորագրել են Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը և  FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը: Կողմերի միջև համագործակցության նպատակն է[…]