ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում մեծ ոգևորությամբ ու լի հույսերով տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը, որն իր շուրջը  համախմբեց կրթական գործի բոլոր նվիրյալներին և արժևորվեց մատաղ սերնդի գիտելիքի ու կրթության, ազգապահպանության և հզոր հայրենիք ունենալու նախապայմանով: Համալսարանի բակում Գիտելիքի և դպրության[…]

 

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ...

Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ, Գիտելիքը և դպրությունը մեր գոյապայքարի, դարերը հաղթականորեն ճեղքելու և մարդկության պայծառ ապագայի մասնակիցը լինելու հանապազօրյա կեցությունն են։ Այսօրը, սակայն, մեր առաքելությունը վերաիմաստավորելու նպատակով շնորհավորում ենք միմյանց՝ նոր գաղափարները, կրթագիտական գործը, ստեղծագործական եռանդն ու ձգտումները մեկնարկելու  օրհնությամբ: Հիշենք՝[…]

 

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ...

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ, ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Հայտագրումն իրականացվում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5–ից մինչև սեպտեմբերի 25 – ը՝ ժամը 18:00: Հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն՝ գրավոր թեստերի[…]

 

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ...

Գորիսի պետական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ի (ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27 մարտի 2023 թվականի N 410-Ա/2 հրամանի՝ շարունակում է 2023-2024 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելությունը: Սիրելի՛[…]

 

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ...

Տեղեկացնում ենք, որ Կալիֆոռնիայի (Նորթրիջ) պետական համալսարանը Գորիսի պետական համալսարանի ուսանողներին առաջարկում է կրթաթոշակային (70% զեղչ) կարճաժամկետ (երեքշաբաթյա) փոխանակման ծրագրեր՝ նախատեսված գործարար վարչարարության և շուկայավարման ոլորտների համար, մասնավորապես՝ Հաղորդակցություն, դիզայն և նորարարություն, Կիրառական դիզայն մտածողություն և պատմասություն (storytelling), Թվային ընկերություններ[…]

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԴՈՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ...

Ռուսաստանի «Դոնի Նախիջևան» հայկական համայնքի կողմից Գորիսի պետական համալսարանին է փոխանցվել համայնքի պատմության վերաբերյալ, գեղարվեստական և բնագիտական ուղղվածությամբ թեմատիկ գրականություն, քարտեզ: Նշենք, որ տարեսկզբին համալսարան էր այցելել համայնքի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Սայադովը: Այցելության ընթացքում քննարկված հարցերից մեկը մասնագիտական[…]

 

ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) սիրելի՛ ուսանողներ, Սիրով տեղեկացնում ենք, որ Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) և Գորիսի պետական համալսարանի միջև համագործակցության արդյունքում և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» հովանավորությամբ ս. թ. սեպտեմբերի 25-29-ը ԳՊՀ ուսանողների համար կկազմակերպվի աշնանային դպրոց, որը բաղկացած կլինի դասախոսություններից և[…]

 

ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ...

Հուլիսի 20-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա, հեռակա ուսուցման 186 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, շնորհավորելով շրջանավարտներին, բարի երթ մաղթեց նրանց և նշեց, որ կրթագիտական ոլորտում մասնագիտական գիտելիքներն[…]

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի հուլիսի 07-ի թիվ 734-Ա որոշմամբ` փոփոխություն է կատարվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» թիվ 1493-Ա որոշման հավելվածում։ Մասնավորապես՝ «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում[…]

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ...

Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2023-2024 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլը: Դիմորդները հայտը կարող են լրացնել առցանց՝ մինչև հուլիսի 26-ը, ժամը 18։00-ն։ Հիմնական փուլում մասնագիտություն չնշած դիմորդները, որոնք ցանկանում են մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին, կարող են[…]