ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության  համալսարանական և գիտական համագործակցության կցորդ, Հայաստանի «Կամպուս Ֆրանս» կենտրոնի պատասխանատու Գարանս Լորանին: Հանդիպմանը ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, նշեց, որ բուհը բաց է համագործակցությունների համար և պատրաստ է քննարկել յուրաքանչյուր գաղափար, որը[…]

ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Մայիսի 7-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Հերմինե Հարությունյանի գլխավորությամբ։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի նպատակն է ՀՀ բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումը՝ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հանդիպման նպատակն[…]

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ օրերս «Journal of Language Teaching and Research» (JLTR, Q1) գիտական, միջազգային հանդեսում լույս է տեսել «Գորիսի բարբառի իսկական բարդությունները» (“Documenting Linguistic Diversity: An Analysis of Compound Word Formation in the Goris Armenian Dialect”) հոդվածը, որի համահեղինակներից[…]

ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴՈՎ

Այսօր Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմը, ուսանողությունը այցելեցին Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Այնուհետև ուխտագնացություն կազմակերպեցին Սյունյաց աշխարհի պատմամշակութային և հոգևոր կենտրոն-սրբավայր՝ Տաթևի վանք։[…]

ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ Erasmus+ DeSIRe ԾՐԱԳՐԻ ԵՎՐՈՊԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ

Մայիսի 8-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալել էր Erasmus+ DeSIRe ծրագրի եվրոպացի գործընկեր փորձագետներին՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից և Լապպենրանտայի տեխնոլոգիական համալսարանից: Այցի նպատակն էր դիտարկել ծրագրի շրջանակներում մշակված մոդուլները և բաց զանգվածային առցանց դասընթացները (MOOC)։ Դիտարկման շրջանակում ներկայացվեցին հետևյալ մոդուլներն ու[…]

ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս. թ. մայիսի 2-ին տեղի է ունեցել Գավառի պետական համալսարան-ի 29-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը, որի ծրագրում ընդգրկված էին 142 հեղինակների և համահեղինակների 104 գիտական զեկուցումներ։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Պորտուգալիայից և Չինաստանից՝ ներկայացնելով 35 կրթական և[…]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ապրիլի 20-ից 23-ը Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջազգային տարեկան ուսանողական գիտաժողով, որին մասնակցել են ԳՊՀ ուսանողները: ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել. «Կենսաբանություն» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը՝ «Մակլուրայի (Maclura Pomifera) թարմ և չորացված պտուղների[…]

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՉՄԵՐՈՒԿ-2026» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ 

Ապրիլի 30-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ-2026» միջոցառումը, որի շրջանակում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Գորիս քաղաքի  թիվ 1 միջնակարգ, թիվ 4 ավագ և Գորիսի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի 12 միջնակարգ դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ: Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած[…]

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Ապրիլի 29-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը ռեկտորը շնորհավորեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ.գ.թ. Սյուզաննա Պետրոսյանին՝ դոցենտի գիտական կոչման արժանանալու առթիվ (հաստատված ՀՀ ԲԿԳԿ֊ի 17.04.2026թ. որոշմամբ) և[…]