ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի համալսարանականներ
Հոկտեմբերի 19-23-ը տեղի կունենա Էրազմուս+ CompIIT (Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին) ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Միջոցառման շրջանակում հոկտեմբերի 19-20-ը Գորիսի պետական համալսարանում կիրականացվեն վերապատրաստումներ՝ նախատեսված ԳՊՀ դասախոսների և ուսանողների համար:
Վերապատրաստումներին գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 18-ը:
Գրանցման հղումներ.
- Թեմա՝ «Ուսուցում խաղի միջոցով․ ինչպես են Moodle-ն ու արհեստական բանականությունը ուսուցումն ու նախագծերի կառավարումը դարձնում ինտերակտիվ»
Ամսաթիվ՝ 20 հոկտեմբերի, 2026թ.
Ժամ՝ 10:20
Վայր՝ ԳՊՀ, CompIIT թվային սենյակ-լաբորատորիա
Վերապատրաստող՝ Արտուր Խոջաբաղյան, ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս
Գրանցման հղում՝ https://forms.gle/gdR1FZbwkqdAb4qH7
- Թեմա՝ «Ճկուն համագործակցություն, թիմային աշխատանք և հաղորդակցություն վիրտուալ ու միջսահմանային նախագծերի իրականացման միջավայրում»
Ամսաթիվ՝ 20 հոկտեմբերի, 2026թ.
Ժամ՝ 12:10
Վայր՝ ԳՊՀ, CompIIT թվային սենյակ-լաբորատորիա
Վերապատրաստող՝ Կարստեն Վոլֆ, Գերմանիայի Դաշնության Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի դոկտոր
Գրանցման հղում՝ https://forms.gle/S5T98kVRX4wVfRpY8
- Թեմա՝«Ընդհանրական և մասնագիտական հմտությունների ինտեգրումը կրթական ծրագրերում և դասավանդման պրակտիկայում»
Ամսաթիվ՝ հոկտեմբերի 20, 2026 թ.
Ժամ՝ 14:30
Վայր՝ ԳՊՀ, CompIIT թվային սենյակ-լաբորատորիա
Վերապատրաստող՝ Փիթեր Արրաս, Լյուվենի կաթոլիկ համալսարանի ինժեներական տեխնոլոգիաների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների պատասխանատու
Գրանցման հղում՝ https://forms.gle/opRgKuKvha2U81zX9
- CompIIT ծրագրից քաղած դասերը.
1.«Ծրագրի արդյունքների կայուն օգտագործում և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացում»
Վերապատրաստող՝ Գոհար Ավետիսյան, «CompIIT» Erasmus+ ծրագրի համակարգող
2. «Արհեստական բանականությունը վիրտուալ կրթության կառավարման մեջ․ հնարավորություններ, ռիսկեր և կառավարչական մարտահրավերներ»
Վերապատրաստող՝ Նվարդ Օհանյան , Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս
3. «Բանակցությունների արվեստը ամենօրյա կյանքում․ արդյունավետ հաղորդակցություն, ամուր հարաբերություններ և փոխշահավետ համաձայնություններ»
Վերապատրաստող՝ Ալինա Պետրոսյան, Հայաստանի եվրոպական համալսարանի կիրառական լեզվաբանության ամբիոնի վարիչի տեղակալ (Co-Chair), դասախոս
Ամսաթիվ՝ հոկտեմբերի 20, 2026 թ.
Ժամ՝ 16:10
Վայր՝ ԳՊՀ, CompIIT թվային սենյակ-լաբորատորիա
Գրանցման հղում՝ https://forms.gle/pgPeBjeFMmYbHd4m6
