ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի համալսարանականներ

Հոկտեմբերի 19-23-ը տեղի կունենա Էրազմուս+ CompIIT (Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին) ծրագրի ամփոփիչ համաժողովը:

Միջոցառման շրջանակում հոկտեմբերի 19-20-ը Գորիսի պետական համալսարանում կիրականացվեն վերապատրաստումներ՝ նախատեսված ԳՊՀ դասախոսների և ուսանողների համար:

Վերապատրաստումներին գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 18-ը:

Գրանցման հղումներ.

  1. Թեմա՝ «Ուսուցում խաղի միջոցով․ ինչպես են Moodle-ն ու արհեստական բանականությունը ուսուցումն ու նախագծերի կառավարումը դարձնում ինտերակտիվ»

Ամսաթիվ՝ 20 հոկտեմբերի, 2026թ.

Ժամ՝ 10:20

Վայր՝ ԳՊՀ, CompIIT թվային սենյակ-լաբորատորիա

Վերապատրաստող՝  Արտուր Խոջաբաղյան, ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի դասախոս

Գրանցման հղում՝  https://forms.gle/gdR1FZbwkqdAb4qH7

  1. Թեմա՝ «Ճկուն համագործակցություն, թիմային աշխատանք և հաղորդակցություն վիրտուալ ու միջսահմանային նախագծերի իրականացման միջավայրում»

Ամսաթիվ՝ 20 հոկտեմբերի, 2026թ.

Ժամ՝ 12:10

Վայր՝ ԳՊՀ, CompIIT թվային սենյակ-լաբորատորիա

Վերապատրաստող՝ Կարստեն Վոլֆ, Գերմանիայի Դաշնության Դորտմունդի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանի դոկտոր

Գրանցման հղում՝ https://forms.gle/S5T98kVRX4wVfRpY8

  1. Թեմա՝«Ընդհանրական և մասնագիտական հմտությունների ինտեգրումը կրթական ծրագրերում և դասավանդման պրակտիկայում»

Ամսաթիվ՝ հոկտեմբերի 20, 2026 թ.

Ժամ՝ 14:30

Վայր՝ ԳՊՀ, CompIIT թվային սենյակ-լաբորատորիա

Վերապատրաստող՝   Փիթեր Արրաս, Լյուվենի կաթոլիկ համալսարանի ինժեներական տեխնոլոգիաների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների պատասխանատու

Գրանցման հղում՝ https://forms.gle/opRgKuKvha2U81zX9

  1. CompIIT ծրագրից քաղած դասերը.

1.«Ծրագրի արդյունքների կայուն օգտագործում և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացում»

Վերապատրաստող՝ Գոհար Ավետիսյան, «CompIIT» Erasmus+ ծրագրի համակարգող

2. «Արհեստական բանականությունը վիրտուալ կրթության կառավարման մեջ․ հնարավորություններ, ռիսկեր և կառավարչական մարտահրավերներ»

Վերապատրաստող՝ Նվարդ Օհանյան , Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս

3. «Բանակցությունների արվեստը ամենօրյա կյանքում․ արդյունավետ հաղորդակցություն, ամուր հարաբերություններ և փոխշահավետ համաձայնություններ»

Վերապատրաստող՝ Ալինա Պետրոսյան, Հայաստանի եվրոպական համալսարանի կիրառական լեզվաբանության ամբիոնի վարիչի տեղակալ (Co-Chair), դասախոս

Ամսաթիվ՝ հոկտեմբերի 20, 2026 թ.

Ժամ՝ 16:10

Վայր՝ ԳՊՀ, CompIIT թվային սենյակ-լաբորատորիա

Գրանցման հղում՝ https://forms.gle/pgPeBjeFMmYbHd4m6

Facebook Comments