ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՝ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գորիսի պետական համալսարանի և Լիլի համալսարանի (Ֆրանսիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված միջբուհական համաձայնագրի համաձայն՝ ԳՊՀ-ի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մեկ կիսամյակ ուսանելու Լիլի համալսարանում։

Կրթաթոշակային մրցույթին կարող են մասնակցել ԳՊՀ-ի՝
• «Անգլերեն և գրականություն»
• «Տնտեսագիտություն» մասնագիտական կրթական ծրագրերի  2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները։

Ուսումնառությունը նախատեսվում է 2026–2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում։

Էրազմուս+ ծրագիրը տրամադրում է՝
• անհատական կրթաթոշակ,
• ճանապարհածախսի ֆինանսավորում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. հոկտեմբերի 5-ը ԳՊՀ-ի արտաքին կապերի,համագործակցության և լրատվության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ֆրանսերենի՝ B2 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
  • մոտիվացիոն նամակ,
  • ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ),
  • ինքնակենսագրություն (CV)։

Կարևոր է. Լիլլի համալսարանի կայքում կարող եք ծանոթանալ հասանելի կրթական ծրագրերին, դասընթացներին և ուսանողների համար նախատեսված այլ տեղեկություններին։ Կից ներկայացվում է Լիլի համալսարանի պաշտոնական կայքի հղումը՝ անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալու համար։

https://international.univ-lille.fr/en/come-to-the-university-of-lille/i-am-a-student/as-part-of-an-exchange-programme/before-leaving

Բաց մի թողեք միջազգային փորձ ձեռք բերելու, նոր ակադեմիական միջավայրում սովորելու և եվրոպական համալսարանական կյանքին ծանոթանալու այս հնարավորությունը։

Facebook Comments