ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2023/08/1538654291phpD0QfZh.jpeg)
Տեղեկացնում ենք, որ Կալիֆոռնիայի (Նորթրիջ) պետական համալսարանը Գորիսի պետական համալսարանի ուսանողներին առաջարկում է կրթաթոշակային (70% զեղչ) կարճաժամկետ (երեքշաբաթյա) փոխանակման ծրագրեր՝ նախատեսված գործարար վարչարարության և շուկայավարման ոլորտների համար, մասնավորապես՝
- Հաղորդակցություն, դիզայն և նորարարություն,
- Կիրառական դիզայն մտածողություն և պատմասություն (storytelling),
- Թվային ընկերություններ և էլեկտրոնային բիզնեսի հեղափոխություն,
- Առաջնորդությունը ցնցումների դարաշրջանում:
Դիմելու վերջնաժամկետը՝ ս/թ. օգոստոսի 31։
Կրթաթոշակի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ կից փաստաթղթում:
70 Scholarship to study at California State University Northridge
Facebook Comments