ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԴՈՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2023/08/437bbabf-344e-4de1-9ad6-23c736b305b9.jpg)
Ռուսաստանի «Դոնի Նախիջևան» հայկական համայնքի կողմից Գորիսի պետական համալսարանին է փոխանցվել համայնքի պատմության վերաբերյալ, գեղարվեստական և բնագիտական ուղղվածությամբ թեմատիկ գրականություն, քարտեզ:
Նշենք, որ տարեսկզբին համալսարան էր այցելել համայնքի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Սայադովը: Այցելության ընթացքում քննարկված հարցերից մեկը մասնագիտական գրականության փոխանակումն էր, որի առաջին քայլն էլ հենց վերոնշյալ գրականության փոխանցումն էր «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչների կողմից:
«Դոնի Նախիջևան» հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի խոսքով՝ այս աջակցությունը պետք է հնարավորինս շարունակական դարձնել:
Facebook Comments