ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՀԻՆ ԳՈՐԻՍ
Օրերս Գորիսի պետական համալսարանում հյուրընկալված Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը հանդիպում էր կազմակերպել բուհի դասախոսների և ուսանողների հետ:
Քառօրյա հանդիպումների ընթացքում Յ. Դում-Թրագուտը ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի գործունեությունը հայագիտության ոլորտում, ինչպես նաև Սյունիքի պատմությանն ու մշակույթին առնչվող իր հետազոտական ծրագրերը, անդրադարձավ Սյունիքի հայ ռազմագերիներին՝ Առաջին համաշխարհային պատերազմին ավստրո-հունգարական ճամբարներում, 17-րդ դարի Սյունիքի կուսանոցներին և Սյունիքի լքված գյուղերին: Դասախոսություններն ուղեկցվեցին ակտիվ հարցուպատասխաններով, որոնց արդյունքում ծավալվեց քննարկում հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների վերաբերյալ:
Կազմակերպված դասախոսությունների ավարտին իրականացվեցին պատմամշակութային այցեր Գորիսի երկրագիտական թանգարան, Ակսել Բակունցի տուն-թանգարան, Սերո Խանզադյանի տուն-թանգարան և Հին Գորիս, որտեղ տիկին Դում-Թրագուտը ծանոթացավ Գորիսի պատմամշակութային հարուստ ժառանգությանը, որը գիտակրթական նորահայաց ուսումնասիրության նյութ է հանդիսանում: