ՊԱՏՄԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՀԻՆ ԳՈՐԻՍ

Օրերս Գորիսի պետական համալսարանում հյուրընկալված  Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը հանդիպում էր կազմակերպել բուհի դասախոսների և ուսանողների հետ:

Քառօրյա հանդիպումների ընթացքում Յ. Դում-Թրագուտը ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի գործունեությունը հայագիտության ոլորտում, ինչպես նաև Սյունիքի պատմությանն ու մշակույթին առնչվող իր հետազոտական ծրագրերը, անդրադարձավ Սյունիքի հայ ռազմագերիներին՝ Առաջին համաշխարհային պատերազմին ավստրո-հունգարական ճամբարներում, 17-րդ դարի Սյունիքի կուսանոցներին և Սյունիքի լքված գյուղերին: Դասախոսություններն ուղեկցվեցին ակտիվ հարցուպատասխաններով, որոնց արդյունքում ծավալվեց քննարկում հայագիտության, մշակութաբանության և միջառարկայական ուսումնասիրությունների բնագավառում համատեղ հետազոտությունների վերաբերյալ:

Կազմակերպված դասախոսությունների ավարտին իրականացվեցին պատմամշակութային այցեր Գորիսի երկրագիտական թանգարան, Ակսել Բակունցի տուն-թանգարան, Սերո Խանզադյանի տուն-թանգարան և Հին Գորիս, որտեղ տիկին Դում-Թրագուտը ծանոթացավ Գորիսի պատմամշակութային հարուստ ժառանգությանը, որը գիտակրթական նորահայաց ուսումնասիրության նյութ է հանդիսանում:

Facebook Comments