Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն

Գորիսի պետական համալսարանում մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնները կազմավորվել են 1967 թվականին՝ հիմնադրման օրից: Հետագայում այդ ամբիոնները վերանվանվել են, դրանց հիմքի վրա ստեղծվել են ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ամբիոնը, ֆիզիկայի ու արդյունաբերական էլեկտրոնիկայի (հետագայում՝ էլեկտրոնիկայի և էլեկտրաէներգետիկայի), մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները: 2020թ.-ին  մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, էլեկտրոնիկայի և էլեկտրաէներգետիկայի ամբիոններն ու ֆիզիկայի սեկտորը լուծարվել են և դրանց հիմքի վրա ստեղծվել է Մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնը, իսկ 2023 թվականին վերջինիս վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը:

Ներկայումս ամբիոնում աշխատում են 11 դասախոսներ, որից 1-ը՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 3-ը՝ գիտությունների թեկնածու, դոցենտ:  Ամբիոնը թողարկում է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությունները, սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետների առկա և հեռակա բաժիններին: Ամբիոնի աշխատակիցները բազմիցս մասնակցել և ելույթ են ունեցել հանրապետական և միջազգային կոնֆերանսներում, տպագրել հոդվածներ առաջատար ամսագրերում: Նրանց հեղինակությամբ պատրաստվել և հրատարակության են ներկայացվել մի շարք դասագրքեր,  ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, դասախոսությունների տեքստեր:

ԳՊՀ-ի մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, ՀԱՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՇՊՀ-ի, տարածաշրջանի դպրոցների և ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ: