Տնտեսական գործունեության կազմակերպման բաժին

ԳՊՀ տնտեսական գործունեության կազմակերպման բաժինը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է ԳՊՀ առանձին ստորաբաժանումների տնտեսական սպասարկման աշխատանքների ղեկավարումը և անխափան գործունեությունը, ապահովում համալսարանի գույքի պահպանությունը, դրանց վերականգնումը և համալրումը, հետևում համալսարանի տեխնիկական և սանիտարական վիճակին, միջոցներ ձեռնարկում հիմնանորոգման և մասնակի վերանորոգման համար, համալսարանի ուսումնական և վարչական ստորաբաժանումներին, համաձայն ներկայացվող պահանջի, ապահովում գրասենյակային պարագաներով ու գույքով, մասնաշենքերի ջեռուցման ժամանակաշրջանում ամենօրյա հսկողություն պահպանում ջեռուցման կաթսայատների աշխատանքը, համաձայն ռեկտորի հրամանի՝ կազմակերպում է նյութական արժեքների գույքագրման աշխատանքներ, աշխատանքային փոխադարձ կապ է պահպանում տարածքի ջրամատակարարման, կոմունալ, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապի և մյուս շահագրգիր ծառայությունների հետ և ձեռնարկում աշխատանքներ՝ նշված ծառայությունների վթարային դեպքերը շտկելու ուղղությամբ, հայտնաբերում և ռեկտորին է ներկայացնում նախահաշիվներ (լիցենզիա ունենալու դեպքում) դրանց հիմնանորոգման ու մասնակի նորոգման համար, ըստ գործող համապատասխան կանոնակարգի՝ կատարում է այլ գործառույթներ:

_________________________________________________________________________

Կոնտակտներ

Տնտես. գործունեության կազմակերպման բաժնի վարիչ՝ Արա Գալստյան

(374 94) 44-98-66