Գորիսի պետհամալսարանում պրակտիկան իրականացվում է մասնագիտական ամբիոնների կողմից կազմված ծրագրերով։
Բակալավրի կրթական ծրագրով պրակտիկան իրականացվում է ուսումնական և արտադրական տեսակներով:
Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողները համալսարանում ստացած գիտելիքներն ամրապնդում ու խորացնում են ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության հիմքի վրա, որտեղ անց է կացվում պրակտիկան:
Համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից կազմվում է ուսումական պրակտիկայի ծրագիր, որոնց տեսակներն ու ժամկետները սահմանվում են ուսումնական պլաններով, ըստ համապատասխան մասնագիտությունների, ինչպես նաև` ըստ կուրսերի:
Ուսումնական պրակտիկաների անցկացման համար բուհը կնքում է համապատասխան պայմանագրեր այն հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ, որտեղ անց է կացվելու պրակտիկան:
Ուսանողների պրակտիկայի ղեկավարումը իրականացնում են համապատասխան մասնագիտական ամբիոնները:
Մանկավարժական մասնագիտությունների համար արտադրական պրակտիկայի ընթացքում ուսանողներն իրականացնում են մանկավարժական գործունեություն, ունենում խորհրդատուներ՝ մանկավարժ, հոգեբան և մեթոդիստ, սովորում են հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել ուսումնական դժվարությունները, հանդես գալ որպես աշակերտների մասնագիտության ընտրության խորհրդատու, ինչպես նաև աշխատել ուսուցչի օգնական, դասղեկ, կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական միջոցառումներ, իրականացնել դասավանդում և գնահատում։
Պրակտիկայի նպատակն է ուսանողի մոտ` որպես մասնագիտական գործունեության ապագա սուբյեկտի, ձևավորել ուսուցչի, դասղեկի և դաստիարակի մասնագիտական գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելու կոմպետենցիաներ: Պրակտիկայի այս տեսակն ունի ճանաչողական, դաստիարակչական, ուսումնամեթոդական և ստաժավորման (փորձարարական) նպատակ:
Մագիստրատուրայի կրթական ծրագրով պրակտիկան իրանացվում է գիտամանկավարժական, գիտահետազոտական և արտադրական տեսակներով:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում և մասնակցում են ուսումնական հաստատության մասնագիտական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, առարկայական կաբինետի, լաբորատորիայի աշխատանքներին ուսումնական գործընթացի կազմակերպման գործնական եղանակներին, համապատասխան ամբիոնի կամ առարկայի դասավանդման և ուսումնառության գործընթացին, փաստաթղթերի բովանդակությանն և կառուցվածքին, տվյալ առարկայի դասերին, կատարում դասալսումներ, վարում դասալսումների օրագրեր, մասնակցում պարապմունքների վերլուծությանը, սեմինարներին, գիտական կոնֆերանսներին, կատարում գրառումներ, կազմում պրակտիկայի թղթապանակ, ինչպես նաև դասավանդում են բակալավրի կրթական ծրագրի տարբեր կուրսերում:
Արտադրական պրակտիկայի կազմակերպման ձևերից է դեղատնային (գործարանային) պրակտիկան։ ԳՊՀ-ում պրակտիկայի այս ձևն իրականացվում է Դեղագործական քիմիա մասնագիտությամբ:
Դեղագործական արտադրական պրակտիկան իր մեջ ներառում է ծանոթացում ձեռնարկության կառուցվածքին, արտադրամասերին, լաբորատորիաների կառուցվածքին և գործունեությանը արտադրվող դեղատեսակներին, դրանց որակի ստուգման եղանակներին, պիտակավորմանը և փաթեթավորմանը, դեղատան արտադրական տեղամասերին (անվտանգության կանոների, կարգ ու կանոնի, հաճախորդի հետ էթիկայի կանոննների, սանիտարահիգիենիկ միջոցառումների հրահանգավորում), ինչպես նաև ներառում է ձեռնարկության ավտոմատ սարքերի և հոսքագծերի աշխատանքի սկզբունքների իմացությունը և տիրապետումը: Պրակտիկայի նպատակն է Դեղագործական քիմիա մասնագիտության ուսանողներին ծանոթացնել դեղագործական արտադրական ձեռնարկության կառուցվածքին, աշխատանքին և անվտանգության կանոններին, արտադրատեսակներին, դրանց ստացման տեխնոլոգիաններին, փաթեթավորման ձևերին, որակի ստուգման, սպառման, ժամկետանց և անորակ դեղերի հետ ընդունման ու ոչնչացման եղանակներին, ինչպես նաև ըստ դեղատոմսի պինդ, հեղուկ, փափուկ և ասեպտիկ դեղաձևերի պատրաստման տեխնոլոգիաններին, դեղատնային ապրանքների պահպանման, դեղաձևերի և դեղամիջոցների պահպանման ժամկետների հսկողությանը, հաշվառման, դեղատոմսի ընդունման և ըստ դրա դեղաձևերի դուրս գրման, դեղաձևերի պատրաստման որակի հսկողության ստուգման եղանակներին, դեղերի դեղաբանական խմբերին և դեղատանը դրանց դասավորվածությանը, դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկին:
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա համակարգերում սովորողների պրակտիկան հիմնականում կազմակերպվում է հետևյալ հիմնարկ –ձեռարկություններում, կազմակերպություններում.
- Գորիսի թիվ 1 ավագ դպրոց
- Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց
- Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց
- Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
- Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց
- Գորիսի թիվ 6 հիմնական դպրոց
- Խ.Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջ
- «Արմենտել» ՀՁՓԲԸ Գորիսի ՀՀ
- Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ
- ՀԱՅԿ-ԺՈՍ ՍՊԸ
- Գորիս ԲԿ ՓԲԸ
- ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն
- ՀՀ արդարադատության նախարարության Գորիսի նոտարական տարածք
- Գրիգոր Տաթևացի ՍՊԸ փաստաբանական ծառայություն
- Գորիսի համայնքապետարանի իրավաբանական բաժին
- ՔԿԱԳ Գորիսի տարածքային բաժին
- «Անի Բաղդագուլյան» Ա/Ձ
- «Գորիսի տարածքային մանակավարժահոգեբանական աջակցման կենտրոն»
- «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ
- «Ճանշին/Տեխնախ» ՍՊԸ
- «ՕգմենթԱր» ՓԲԸ
- «Արդշինբանկ» ՓԲԸ
- «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ
- «Ֆարմ-Էլենա» ՍՊԸ
- «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերություն