Internship

Գորիսի պետհամալսարանում պրակտիկան իրականացվում է մասնագիտական ամբիոնների կողմից կազմված ծրագրերով։

Բակալավրի կրթական ծրագրով պրակտիկան իրականացվում է ուսումնական և արտադրական տեսակներով:

Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողները համալսարանում ստացած գիտելիքներն ամրապնդում ու խորացնում են ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության հիմքի վրա, որտեղ անց է կացվում պրակտիկան:
Համապատասխան մասնագիտական ամբիոնների կողմից կազմվում է ուսումական պրակտիկայի ծրագիր, որոնց տեսակներն ու ժամկետները սահմանվում են ուսումնական պլաններով, ըստ համապատասխան մասնագիտությունների, ինչպես նաև` ըստ կուրսերի:
Ուսումնական պրակտիկաների անցկացման համար բուհը կնքում է համապատասխան պայմանագրեր այն հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ, որտեղ անց է կացվելու պրակտիկան:
Ուսանողների պրակտիկայի ղեկավարումը իրականացնում են համապատասխան մասնագիտական ամբիոնները:
Մանկավարժական մասնագիտությունների համար արտադրական պրակտիկայի ընթացքում ուսանողներն իրականացնում են մանկավարժական գործունեություն, ունենում խորհրդատուներ՝ մանկավարժ, հոգեբան և մեթոդիստ, սովորում են հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել ուսումնական դժվարությունները, հանդես գալ որպես աշակերտների մասնագիտության ընտրության խորհրդատու, ինչպես նաև աշխատել ուսուցչի օգնական, դասղեկ, կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական միջոցառումներ, իրականացնել դասավանդում և գնահատում։
Պրակտիկայի նպատակն է ուսանողի մոտ` որպես մասնագիտական գործունեության ապագա սուբյեկտի, ձևավորել ուսուցչի, դասղեկի և դաստիարակի մասնագիտական գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելու կոմպետենցիաներ: Պրակտիկայի այս տեսակն ունի ճանաչողական, դաստիարակչական, ուսումնամեթոդական և ստաժավորման (փորձարարական) նպատակ:

Մագիստրատուրայի կրթական ծրագրով պրակտիկան իրանացվում է գիտամանկավարժական, գիտահետազոտական և արտադրական տեսակներով:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում և մասնակցում են ուսումնական հաստատության մասնագիտական ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, առարկայական կաբինետի, լաբորատորիայի աշխատանքներին ուսումնական գործընթացի կազմակերպման գործնական եղանակներին, համապատասխան ամբիոնի կամ առարկայի դասավանդման և ուսումնառության գործընթացին, փաստաթղթերի բովանդակությանն և կառուցվածքին, տվյալ առարկայի դասերին, կատարում դասալսումներ, վարում դասալսումների օրագրեր, մասնակցում պարապմունքների վերլուծությանը, սեմինարներին, գիտական կոնֆերանսներին, կատարում գրառումներ, կազմում պրակտիկայի թղթապանակ, ինչպես նաև դասավանդում են բակալավրի կրթական ծրագրի տարբեր կուրսերում:

Արտադրական պրակտիկայի կազմակերպման ձևերից է դեղատնային (գործարանային) պրակտիկան։ ԳՊՀ-ում պրակտիկայի այս ձևն իրականացվում է Դեղագործական քիմիա մասնագիտությամբ:
Դեղագործական արտադրական պրակտիկան իր մեջ ներառում է ծանոթացում ձեռնարկության կառուցվածքին, արտադրամասերին, լաբորատորիաների կառուցվածքին և գործունեությանը արտադրվող դեղատեսակներին, դրանց որակի ստուգման եղանակներին, պիտակավորմանը և փաթեթավորմանը, դեղատան արտադրական տեղամասերին (անվտանգության կանոների, կարգ ու կանոնի, հաճախորդի հետ էթիկայի կանոննների, սանիտարահիգիենիկ միջոցառումների հրահանգավորում), ինչպես նաև ներառում է ձեռնարկության ավտոմատ սարքերի և հոսքագծերի աշխատանքի սկզբունքների իմացությունը և տիրապետումը: Պրակտիկայի նպատակն է Դեղագործական քիմիա մասնագիտության ուսանողներին ծանոթացնել դեղագործական արտադրական ձեռնարկության կառուցվածքին, աշխատանքին և անվտանգության կանոններին, արտադրատեսակներին, դրանց ստացման տեխնոլոգիաններին, փաթեթավորման ձևերին, որակի ստուգման, սպառման, ժամկետանց և անորակ դեղերի հետ ընդունման ու ոչնչացման եղանակներին, ինչպես նաև ըստ դեղատոմսի պինդ, հեղուկ, փափուկ և ասեպտիկ դեղաձևերի պատրաստման տեխնոլոգիաններին, դեղատնային ապրանքների պահպանման, դեղաձևերի և դեղամիջոցների պահպանման ժամկետների հսկողությանը, հաշվառման, դեղատոմսի ընդունման և ըստ դրա դեղաձևերի դուրս գրման, դեղաձևերի պատրաստման որակի հսկողության ստուգման եղանակներին, դեղերի դեղաբանական խմբերին և դեղատանը դրանց դասավորվածությանը, դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկին:

Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա համակարգերում սովորողների պրակտիկան հիմնականում կազմակերպվում է հետևյալ հիմնարկ –ձեռարկություններում, կազմակերպություններում.

  • Գորիսի թիվ 1 ավագ դպրոց
  • Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց
  • Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց
  • Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
  • Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց
  • Գորիսի թիվ 6 հիմնական դպրոց
  • Խ.Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջ
  • «Արմենտել» ՀՁՓԲԸ Գորիսի ՀՀ
  • Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր ՓԲԸ
  • ՀԱՅԿ-ԺՈՍ ՍՊԸ
  • Գորիս ԲԿ ՓԲԸ
  • ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչություն
  • ՀՀ արդարադատության նախարարության Գորիսի նոտարական տարածք
  • Գրիգոր Տաթևացի ՍՊԸ փաստաբանական ծառայություն
  • Գորիսի համայնքապետարանի իրավաբանական բաժին
  • ԲԿԱԳ Գորիսի տարածքային բաժին
  • «Անի Բաղդագուլյան» Ա/Ձ
  • «Գորիսի տարածքային մանակավարժահոգեբանական աջակցման կենտրոն»
  • «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ
  • «Ճանշին/Տեխնախ» ՍՊԸ
  • «ՕգմենթԱր» ՓԲԸ
  • «Արդշինբանկ» ՓԲԸ
  • «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ
  • «Ֆարմ-Էլենա» ՍՊԸ
  • «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ընկերություն

Մանկավարժական պրակտիկայի թղթապանակ pdf-icons

Ուսանողների (Ամփոփիչ գնահատողական պրակտիկա) պրակտիկայի օրագիր pdf-icons

Ուսանողների (ավարտական և նախավարտական) մանկավարժական պրակտիկայի օրագիր 1 pdf-icons

Ուսանողների (ավարտական և նախավարտական) մանկավարժական պրակտիկայի օրագիր 2 pdf-icons

Արտադրական պրակտիկայի օրագիր pdf-icons

Մագիստրատուրայի գիտահետազոտական պրակտիկայի աշխատանքային պլան pdf-icons

Մագիստրատուրայի գիտամանկավարժական պրակտիկայի օրագիր pdf-icons