ՄՐՑՈՒՅԹ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Գորիսի պետական համալսարանը  հայտարարում է մրցույթ

  • Հայոց լեզվի և գրականության,
  • Պատմության,
  • Իրավագիտության,
  • Տնտեսագիտության և կառավարման,
  • Կենսաբանության և քիմիայի,
  • Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի
  • Էլեկտրոնիկայի և էլեկտրաէներգետիկայի

ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար:

Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել դոկտորի (պրոֆեսորի) գիտական աստիճան (կոչում) կամ գիտությունների թեկնածուի (դոցենտի) գիտական աստիճան(կոչում) ունեցող անձինք: Ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը, որպես կանոն, չպետք է գերազանցի 65-ը:
Հավակնորդները Գորիսի պետական համալսարանի աշխատակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով,
  • կադրերի հաշվառման թերթիկ,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները` հաստատված սահմանված կարգով,
  • տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 25-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար Թեհմինա Մարությանին:
Հեռ. (093) 00-31-03
(098) 19-67-07
Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 4: