ՄՐՑՈՒՅԹ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ
- Հայոց լեզվի և գրականության,
- Պատմության,
- Իրավագիտության,
- Տնտեսագիտության և կառավարման,
- Կենսաբանության և քիմիայի,
- Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի
- Էլեկտրոնիկայի և էլեկտրաէներգետիկայի
ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել դոկտորի (պրոֆեսորի) գիտական աստիճան (կոչում) կամ գիտությունների թեկնածուի (դոցենտի) գիտական աստիճան(կոչում) ունեցող անձինք: Ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը, որպես կանոն, չպետք է գերազանցի 65-ը:
Հավակնորդները Գորիսի պետական համալսարանի աշխատակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում համալսարանի ռեկտորի անունով,
- կադրերի հաշվառման թերթիկ,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները` հաստատված սահմանված կարգով,
- տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 25-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար Թեհմինա Մարությանին:
Հեռ. (093) 00-31-03
(098) 19-67-07
Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 4: