Բակալավրիատի ընդունելություն

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018/2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ

նկար - դիմորդ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչեւ հունիսի 1-ը` ժամը 18:00-ն:
Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

  • տեղեկանք (լուսանկարով) ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարվա շրջանավարտն այն չի ներկայացնում),
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում ),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող` անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,
  • զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին,
  • ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող  փաստաթղթեր,
  • միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոններ) դիպլոմներ,
    կենտրոնացված ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր:

Տեղեկությունների համար զանգահարել` 098196712, 096156484
Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 2:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 

ԳՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով 2018-2019 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը

                                    Снимок (1)

                                         Снимок 1

 * Նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարատական փաստաթղթից:

  ** Վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը: