ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
2020 թ. ապրիլի 29-30-ը Գորիսի պետական համալսարանում տեղի կունենա ֆրանկոֆոնիայի հիմնադրման 50-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով՝
Հումանիտար գիտություններ՝
- Պատմական, քաղաքագիտական և իրավաբանական գիտություններ
- Տնտեսական գիտություններ
- Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
- Սոցիալ-հոգեբանական գիտություններ
Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝
- Մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Ֆիզիկա և տեխնիկական գիտություններ
- Կենսաբանական և քիմիական գիտություններ:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Ամփոփագիր՝ Word տարբերակով, Sylfaen տառատեսակով, ֆրանսերեն, հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Այն ձևավորել նշված հաջորդականությամբ. հեղինակի անուն, ազգանուն, համալսարան, զեկուցման վերնագիր, բանալի բառեր (մինչև 5): Ամփոփագիրը պետք է արտահայտի հետազոտության համառոտ բնութագիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով զեկուցման տեսական մոտեցումները և մեթոդաբանությունը:
- Մասնակցության հայտ (ձևը կցվում է):
Մասնակցության հայտը և ամփոփագիրն ուղարկել sssgorsu@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2020թ. մարտի 15-ը (ուշացած հայտերը չեն ընդունվելու): Ընտրված զեկուցումների մասին հայտատուները կտեղեկացվեն էլ. փոստով մինչև 2020թ. մարտի 20-ը։ Ընտրված զեկուցումների նյութերը (պարտադիր կցվում է գիտական ղեկավարի կարծիքը) ուղարկել մինչև 2020թ. ապրիլի 17-ը sssgorsu@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ֆրանսերենը, հայերենը, անգլերենը և ռուսերենը: Գիտաժողովին ներկայացված և խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած զեկուցումները կհրատարակվեն գիտական հոդվածների ժողովածուի տեսքով։
Կից ներկայացնում ենք հոդվածների ձևավորման կարգը և մասնակցության հայտի ձևը:
ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել գիտաժողովի պատասխանատու քարտուղար Հարութ Դավթյանին (ԳՊՀ ՈւԳԸ նախագահ, էլ.հասցե՝ sssgorsu@gmail.com, հեռ՝ 094-63-89-33):