ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐԻՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ դասախոսություն-սեմինար՝ նվիրված հյուսիսային Նախիջևանի և Վայոց ձորի խոսվածքներին (Ճահուկ-Վայքի կամ Վայոց ձորի միջբարբառ): Բանախոսը՝ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արտակ Վարդանյանը, ներկայացրեց Նախիջևանի և Վայոց Ձորի բարբառային միավորները, նրանց գոյության պատմական ընթացքը: Ազնաբերդի խոսվածքով ընթերցվեց Հ. Թումանյանի «Շունն ու կատուն», անդրադարձ եղավ զոկերենին, բարբառային հայերենի տարբեր հարցերի: Կրկին արժևորվեց հայերենի բարբառների դերը, քննարկվեցին բարբառների պահպանման խնդիրները: Դասախոսություն-սեմինարին մասնակցեցին ԳՊՀ դասախոսները, հեռակա և առկա ուսուցման «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները:

Facebook Comments