ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2024թ. հոկտեմբերի 24-25-ը կազմակերպում է «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
  • Գիտություններ Երկրի մասին
  • Տեխնիկական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Պատմական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ (այդ թվում՝ դասավանդման մեթոդիկաներ)
  •  Հոգեբանական գիտություններ
  •  Արվեստագիտություն

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի անցկացման ձևերն են՝ առկա, հեռավար:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • մինչև 2024թ. սեպտեմբերի 15-ը առցանց համակարգով լրացնել մասնակցության  հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ  ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական  ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին  հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10  աշխատանքային օրվա ընթացքում: Գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված հոդվածները չեն  դիտարկվի:
  • մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը sush.science2023@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան ցուցադրույթները (Pdf կամ Power Point ձևաչափով), որոնց ներկայացման համար զեկուցողին կտրվի մինչև 15  րոպե ժամանակ:

Հոդվածի պատրաստման չափորոշիչներ

Facebook Comments