ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գորիսի պետական համալսարանում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, տարրական դասարաններ։

Տեղեկացնում ենք, որ առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող և նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար:

Առարկայական վերապատրաստման նպատակով անհրաժեշտ է օգոստոսի 19-ից մինչև սույն թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն, ԳՊՀ ներկայացնել վերապատրաստման գործընթացում ներգրավման հայտ հետևյալ տեղեկատվությամբ՝

1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը (դիմում-հայտ)

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը

6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի։

7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որն ըստ առարկաների հրապարակված է Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում՝ անհատական ծածկագրերով /հղումն այստեղ՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/ նույն արդյունքն ուղարկված է նաև ուսուցչի անձնական էլ.փոստի հասցեին:

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը մեկնարկում է 2024 թվականի սեպտեմբերի 11-ից և ավարտվում 2024 թվականի հոկտեմբերի 31-ին։

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, երկրորդ հարկ, Ուսումնական մաս, հեռ.՝ 094 92 39 09:

Facebook Comments