Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի ուսանողներ,

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ աշխատանքների համար՝

  • կազմակերպչական աշխատանքների իրականացում միջոցառումների ընթացքում,
  • կոնտակտային տվյալների և տեղեկատվության հավաքագրում,
  • տեսանկարահանում և լուսանկարահանում միջոցառումների ընթացքում,
  • անիմացիոն հոլովակների պատրաստում,
  • մեդիա նյութերի պատրաստում,
  • լրագրողական աշխատանքների իրականացում,
  • տեխնիկական և համակարգչային աջակցություն։

Կամավորական աշխատանքները պատշաճ ձևով իրականացնելու դեպքում կամավորները գրասենյակի կողմից կստանան հավաստագրեր։

Դիմելու վերջնաժամկետը հունիսի 16-ն է։
Գրանցման  համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝  https://forms.gle/G8yMGwrTNDDnnTQp9։

Facebook Comments