ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Այսօր ԳՊՀ-ում հյուրընկալել էինք «ՎԻՆՆԵԹ Գորիս զարգացման հիմնադրամ»-ի ներկայացուցիչներին, ովքեր ուսանողների համար կազմակերպել էին տեղեկատվական–իրազեկման հանդիպում:

Հիմնադրամի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրին վերջերս Վերիշեն բնակավայրում գործարկված  «Հայաստան» ստեղծագործական արվեստանոցի գործունեությունը, կենտրոնի կողմից երիտասարդներին առաջարկվող ծառայությունները, անդրադարձան կենտրոնում գործող ժամանակակից ու բազմաֆունկցիոնալ գրադարանին, կամավորական աշխատանքի առավելություններին ու հնարավորություններին:

Կենտրոնի նպատակն է Վերիշեն, Ակներ, Գորիս և հարակից բնակավայրերի երեխաներին,  դեռահասներին և երիտասարդներին հասանելի դարձնել համայնքահեն տարածքը և բարձրացնել իրազեկվածությունը վիզուալ արվեստների մասին:

«Հայաստան» ստեղծագործական արվեստանոցում (Armenia Creative Art Studios) գործում են աշխատարաններ՝ «Լուսանկարչություն», «Ֆիլմարտադրություն», «Պատմությունների ստեղծում»: Դասընթացները վարում է Էսսամ Նագին, ով վավերագրական կինոռեժիսոր, գրող, դասավանդող-վերապատրաստող է:

Facebook Comments