Ուսանողական գիտական ընկերություն

ԳՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնական նպատակն է աջակցել ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը: Գիտական և կրթական ոլորտներում ՈՒԳԸ-ն սատարում է ուսանողների նախաձեռնություններին, հնարավորինս աջակցում շնորհաշատ ուսանողներին։Ընկերությունը մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ և գիտակրթական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ դրանցում ներգրավելով նաև արտահամալսարանական ներուժը։
ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ խորհուրդն է, որի կազմի մեջ մտնում են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները: ՈՒԳԸ կառուցվածքային միավորներն են ՈՒԳԸ փորձագիտական հանձնաժողովը և ֆակուլտետային ՈՒԳԸ-ները:
ՈՒԳԸ նախագահը հաստատվում է ԳՊՀ գիտական խորհրդի կողմից երկու տարի ժամկետով  ռեկտորի ներկայացմամբ: ՈՒԳԸ խորհուրդն ընտրում է նախագահի տեղակալ և քարտուղար:
ՈՒԳԸ նախագահը իրականացնում է ՈՒԳԸ ընթացիկ և ամենօրյա ղեկավարումը, համակարգում է ֆակուլտետային ՈՒԳԸ-ների աշխատանքները, ապահովում նրանց միջև համագործակցությունը, տարեկան հաշվետվությամբ հանդես է գալիս ԳՊՀ գիտական խորհրդում և ռեկտորատում, ներկայացնում է ՈՒԳԸ-ն պետական և վարչական մարմիններում, հասարակական կազմակերպություններում, զանգվածային լրատվական միջոցներում: ՈՒԳԸ նախագահի տեղակալը իրականացնում է ՈՒԳԸ նախագահի կողմից հանձնարարված որոշակի աշխատանքներ, վերահսկում է ֆակուլտետային ՈՒԳԸ-ների գործունեությունը, աջակցում վերջիններիս աշխատանքների համակարգմանը և նրանց միջև համագործակցության ապահովմանը, ՈՒԳԸ նախագահի բացակայության դեպքում ստանձնում է նախագահի լիազորությունները:
ՈՒԳԸ քարտուղարը համակարգում է քարտուղարության աշխատանքները, լրացնում և պահպանում է խորհրդի նիստերի արձանագրությունները և ՈՒԳԸ փաստաթղթերը:
Ֆակուլտետային ՈՒԳԸ-ները ձևավորվում են տվյալ ֆակուլտետի ամբիոնների կողմից երաշխավորված ուսանողներից և երիտասարդ դասախոսներից, մշակում և իրականացնում են ծրագրեր, որոնք ուղղված են ՈՒԳԸ կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացմանը տվյալ ֆակուլտետում:  Ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահը հաստատվում է ֆակուլտետի խորհրդում՝ ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ, երկու տարի ժամկետով:
Ընկերությունն իր նպատակների իրագործման և գործառույթների իրականացման ժամանակ ակտիվորեն համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան գիտական կենտրոնների ու բուհերի ուսանողական գիտական կառույցների հետ։ ՈՒԳԸ անդամները մասնակցում են թե՛ հանրապետությունում, թե՛ արտերկրում անցկացվող բազմաբնույթ մրցույթների, գիտաժողովների, դասընթացների ու սեմինարների։

ՈՒԳԸ կանոնադրությանը ծանոթացեք կայքի «Փաստաթղթեր» բաժնում:

ԳՊՀ ՈՒԳԸ նախագահն է Անի Ղազարյանը:
Հեռ.՝ (374 99 ) 44-64-77
Էլ.փոստ` gorissuni.sss@gmail.com