«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐ-2» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ DESIRE ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս.թ. հուլիսի 21–22-ին Վրաստանի Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ DeSIRe (Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում) ծրագրի «Տարածաշրջանային իրազեկման օր-2» (Regional Awareness Day 2) միջոցառումը և ծրագրի Կառավարման խորհրդի 6-րդ նիստը։

Միջոցառումներին Գորիսի պետական համալսարանը ներկայացրին ռեկտոր Տիգրան Վանդունցը, ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը և որակի ապահովման և գնահատման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը։

Միջոցառման շրջանակում ներկայացվեցին ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված հիմնական ձեռքբերումները, առաջին և երկրորդ պիլոտային վերապատրաստումների արդյունքները, մշակված ուսումնական մոդուլների և ԶԲԱԴ/MOOC-երի ներդրման փորձը, ինչպես նաև քննարկվեցին փափուկ հմտությունների լաբորատորիաների (Soft Skills Labs) բիզնես պլաններն ու զարգացման ճանապարհային քարտեզները։

Աշխատանքային քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ծրագրի տարածման և շահագործման միջոցառումներին, միկրոորակավորումների և հավաստագրման գործընթացին, ծրագրի արդյունքների կայունության ապահովմանն ու ինստիտուցիոնալացմանը, ինչպես նաև 2026 թվականի հոկտեմբերին Երևանում նախատեսված ծրագրի եզրափակիչ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Կառավարման խորհրդի նիստի ընթացքում գործընկեր բուհերի ներկայացուցիչները քննարկեցին ծրագրի ավարտական փուլի առաջնահերթությունները և համաձայնեցրին հետագա գործողությունները, որոնք ուղղված են ծրագրի արդյունքների տարածմանը, փափուկ հմտությունների լաբորատորիաների կայուն գործունեության ապահովմանը, ուսումնական մոդուլների և MOOC-երի ամբողջական ներդրմանը, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո միջբուհական համագործակցության շարունակական զարգացմանը։

Միջոցառումը կարևոր հարթակ դարձավ Հայաստանի, Վրաստանի և եվրոպական գործընկեր բուհերի միջև փորձի փոխանակման, ծրագրի ձեռքբերումների ամփոփման և հետագա համագործակցության նոր հնարավորությունների քննարկման համար։

Facebook Comments