ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (CRRC-Armenia) հանրային կարծիքի հավաքագրման նպատակով փնտրում է հարցազրուցավարներ՝ առաջին ատյանի դատարաններում դեմառդեմ հարցում իրականացնելու համար։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում քաղաքացիական վեճերի լուծման մեխանիզմների ելակետային ուսումնասիրությանը։

Ի՞նչ է ենթադրում աշխատանքը

Հարցազրուցավարներն իրականացնելու են դեմառդեմ սոցիոլոգիական հարցումներ ՀՀ  առաջին ատյանի դատարաններում՝ նախապես մշակված հարցաթերթի օգնությամբ։  Աշխատանքը ենթադրում է գտնել դատարանի ծառայություններից օգտվողներին, ձեռք բերել համաձայնություն, իսկ հետո իրականացնել հարցում։

Մինչ բուն աշխատանքների սկսվելը, ՀՌԿԿ-Հայաստանի թիմն իրականացնելու է երկօրյա դասընթաց՝ հետազոտության թեմային և աշխատանքի մանրամասներին ծանոթացնելու համար։

Հարցազրուցավարները դառնալու են կազմակերպության գրանցված աշխատակիցներ և հարցումներին ներկայանալու են կազմակերպության կողմից երաշխավորված նամակներով և բեյջերով։

Ի՞նչ են առաջարկում

  • ծառայության մատուցման պայմանագիր
  • աշխատանքային փորձի ձեռքբերում
  • նոր գիտելիքների ձեռքբերում
  • ամբողջ Հայաստանով ճամփորդելու հնարավորություն
  • կարճ ժամանակում գումար վաստակելու հնարավորություն

Ի՞նչ են ակնկալում

  • մասնակցել հարցազրուցավարների դասընթացներին
  • իրականացնել դեմառդեմ հարցազրույցներ՝ տրված հրահանգներին համապատասխան
  • աշխատանքին տրամադրել շաբաթական առնվազն 25 ժամ

Ի՞նչ է ցանկալի ունենալ

  • բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է հասարակական գիտությունների և  իրավագիտության և մարդու իրավունքների ոլորտում (բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները նույնպես կարող են դիմել)
  • հայերենի գերազանց իմացություն
  • հարցազրուցավարի աշխատանքային փորձ (ցանկալի է դեմառդեմ հարցման մեթոդով)
  • (տեղաշարժվելու) ճկունություն տարբեր բնակավայրերում հարցումներ անելու համար
  • գրագետ հաղորդակցվելու հմտություններ
  • պլանշետային սարքերի հետ աշխատելու կարողություն

Դիմելու վերջնաժամկետը

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը:

Facebook Comments