«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 2024»-Ը (ISC 2024) ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս.թ. օգոստոսի 26-30-ը Erasmus+Knowledge Alliance ProDiT, DAAD, InduTwin@scale, Erasmus+CompIIT, Erasmus+171 and DAAD-արևելյան գործընկերության ծրագրերի նախաձեռնությամբ Դորտմունդի կիրառական գիտությունների համալսարանում կազմակերպվել էր «Միջազգային Ամառային Համաժողով 2024»-ը (ISC 2024): 

Գորիսի պետական համալսարանը ներկայացրին ԱԿՀԼ բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Արփինե Դինունցը և Տնտեսագիտության ու կառավարման ամբիոնի դոցենտ Սիրանուշ Պողոսյանը:

Համաժողովին մասնակցում էին ավելի քան 60 ներկայացուցիչներ Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Պերուից, Պակիստանից, Հայաստանից և Մեքսիկայից: 

Համաժողովի հագեցած օրակարգը ներառում էր տարբեր աշխատարաններ, գիտահետազոտական զեկուցումներ, կլոր սեղան քննարկումներ և հանդիպումներ՝ միջազգային նախագծերում ներգրավված    դասախոսների, վերապատրաստողների և միջազգային բաժինների աշխատակիցների հետ:

Նշենք, որ համաժողովին յուրաքանչյուր համալսարանի ներկայացուցիչ ցուցադրությունների, տեղեկատվական նյութերի ու պաստառների միջոցով ներկայացրեց իր երկիրը, համալսարանը, կրթական ծրագրերը և միջազգային գործունեությունը:    Համաժողովում հատուկ անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին և գործողություններին.

  • միջմշակութային վերապատրաստում,
  • միջազգային նախագծերի իրականացում,
  • նախագծահեն ուսուցումը բարձրագույն կրթության մեջ,
  • գործող նախագծերի շրջանակում հանդիպումներ և քննարկումներ:

Միջոցառումը նաև բացառիկ հնարավորություն ընձեռնեց մասնակից երկրների համալսարանների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման, բազմաթիվ նախագծերի հետ ծանոթացման, համալսարանների միջև համագործակցության նոր հնարավորություններ գտնելու համար:

Facebook Comments