ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Սթ հոկտեմբերի 9-11-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետը կազմակերպում է «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Պատմության ֆակուլտետի հիմնադրման 105-ամյակին։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • հայագիտության պատմություն, տեսություն, մեթոդաբանություն,
  • Հայաստանի և հայոց պատմության փուլաբաժանման խնդիրներ,
  • հայոց պատմության աղբյուրագիտության, պատմագրության հիմնահարցեր,
  • հայագիտությունը և տարածաշրջանային (Կովկաս, Մերձավոր և Միջին Արևելք) ուսումնասիրությունները,
  • հնագիտական ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
  • ազգագրական (մարդաբանական) ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
  • մշակութաբանական ուսումնասիրությունները և հայագիտության հիմնախնդիրները,
  • հայ արվեստի պատմության և տեսության ուսումնասիրություններն ու հայագիտության հիմնախնդիրները,
  • հայոց պատմության և համաշխարհային պատմության փոխհարաբերությունների տեսական և մեթոդաբանական հիմնախնդիրները:

Առաջարկված հայտերի դիտարկման արդյունքում կառանձնացվեն նաև նոր ուղղություններ:

Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

Մասնակցության հայտը և զեկուցման համառոտ տարբերակը (մինչև 500 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) անհրաժեշտ է մինչև սթ հուլիսի 1-ը ուղարկել conferencehistory@ysu.am էլհասցեին։

Կազմկոմիտեն ընտրված զեկուցումների վերաբերյալ մասնակիցներին կծանուցի մինչև ս.թ. հուլիսի 10-ը:

Զեկուցումների հիմնադրույթները հրատարակվելու են մինչև գիտաժողովը։

Կազմկոմիտեի  ընտրած զեկուցումները առանձին ժողովածուով հրատարակվելու են մինչև սթ դեկտեմբերը։

Ընտրված մասնակիցների կեցության, օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ փոխադրման և սննդի ծախսերը կհոգան կազմակերպիչները:

Facebook Comments