ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., դոցենտ Վիկտոր Կատվալյանը:

Այս տարի ԳՊՀ-ն «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 16 շրջանավարտի, նույն մասնագիտությամբ մանկավարժության մագիստրոսի որակավորում՝ 1 շրջանավարտի:

Facebook Comments