ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի դիմորդ,

 Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելություն:
Դիմել կարող են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Դիմումը տրվում է ԳՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում) և կցվում են հետևյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճեն,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակները և պատճենները,
  • ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով (Sylfaen կամ GHEA Grapalat), ստորագրված),
  • 6 լուսանկար (3×4 չափի),
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթղթի բնօրինակը և պատճեն (առկայության դեպքում),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթղթերի բնօրինակները և պատճենները (I և II կարգի հաշմանդամության (նաև՝ զինվորական) վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի մինչև 27 տարեկան զավակ, ծնող, ամուսին (կին) լինելու մասին փաստաթղթեր):
  • Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր` վճարված ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեհամարին (900288000012):

Ընդունելությունն իրականացվում է 2 փուլով: 1-ին փուլով (առկա անվճար) փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 10-ից մինչև հունիսի 28-ը, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:30-16:00: 2-րդ փուլով (առկա վճարովի) փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա: Ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  1. ԳՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա շրջանավարտ լինելը, որի ՄՈԳ-ը ամենաբարձրն է:
  2. նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  3. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  4. տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  5. ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

Ծանոթություն* 1-ին փուլի մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Մագիստրատուրայի առկա ուսուցման «Կենսաբանություն», «Մաթեմատիկա», «Քիմիա» մասնագիտություններով  ընդունված դիմորդները  ամսական կստանան 70000 կրթաթոշակ:

Կից ներկայացվում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2024-2025 ուստարվա ընդունելության տեղերի հայտը՝

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏ
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին (հեռ.՝ 098-19-67-14,   077-22-57-27, էլ. փոստ՝ g.anigalstyan@gmail.com):
Facebook Comments