ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ԳՊՀ-ում այսօր տեղի ունեցան բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», առկա ուսուցման «Կառավարում (ըստ ոլորտի)», մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահներն էին ՀՊՄՀ մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկ.գ.թ. Արմինե Միքայելյանը և «Շահապոնք» ՀԿ-ի նախագահ,  տնտ.գ.թ. Վարդան Իվանյանը:

Այս տարի ԳՊՀ-ն «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավրի որակավորում կշնորհի 22 շրջանավարտի, «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտությամբ  կառավարման բակալավրի որակավորում՝ 9 շրջանավարտի, իսկ «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությամբ զբոսաշրջության մագիստրոսի  որակավորում՝ 1 շրջանավարտի։

Facebook Comments