ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

Հարգելի՛ դասախոսներ և վարչական աշխատակիցներ,

Գորիսի պետական համալսարանի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ-ից մեկ դասախոսի կամ վարչական աշխատակցի հնարավորություն կտրվի մեկնելու Գրանադայի համալսարան և տեղում 5 աշխատանքային օր դասախոսելու կամ մասնակցելու վերապատրաստման դասընթացի՝ ընտրելով առաջարկվող 2 թեմաներից մեկը՝ «Հետազոտողների զարգացում», «Միջազգային բաժնի աշխատակիցների հմտությունների զարգացում»:

Ծրագրով հետաքրքրված դասախոսները և վարչական աշխատակիցները պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը ներառյալ sonaalaverdyan.gorsu@gmail.com հասցեին ուղարկեն նամակ` հայտնելով անգլերենի իմացության մակարդակը ստուգող քննությանը մասնակցելու ցանկություն (մրցույթի ժամանակ առաջնահերթությունը կտրվի անգլերենի իմացության B2 կամ ավելի բարձր մակարդակ ունեցող մասնակցին):

Facebook Comments