Ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժինը ԳՊՀ կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է ուսումնագիտական գործընթացի պլանավորումը, կազմակերպումը, ուսումնական գործընթացին մասնակցող ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը:
Ուսումնագիտական բաժինն իրականացնում է
– Ուսումնագիտական գործընթացի պլանավորումը, կազմակերպումը
-ուսումնական պլանների մշակման գործընթացի կազմակերպումը
-նոր կրթական ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում,
– ամբիոնների ուսումնական բեռնվածքների հետ կապված աշխատանքների պլանավորում, համակարգում, հաստատում,
– ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփում, վերլուծություն,
-ընթացիկ ատեստավորումների, միջանկյալ, կիսամյակային քննությունների կազմակերպում և քննաշրջանի արդյունքների վերլուծություն,
-բուհի ստորաբաժանումներին ուսումնագիտական գործընթացին վերաբերող ուսումնական, նորմատիվ-տեղեկատվական փաստաթղթերի ապահովում,
-ուսումնագիտական գործընթացի հետ կապված հրամանների նախագծերի ներկայացում ռեկտորին,
-ուսումնական գործընթացի ժամանակացույցի կազմում, կազմակերպում,
– նոր մասնագիտությունների լիցենզավորման աշխատանքների նախապատրաստում,
– առկա և հեռակա կրթաձևերի ուսումնական, մանկավարժական, արտադրական, գիտամանկավարժական, գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպում,
– բուհի տարեկան հաշվետվության համար տվյալների տրամադրում,
– ուսանողների շարժի (ընդունելություն, հեռացում, ուսանողական իրավունքների վերականգնում, տեղափոխություն, ակադեմիական արձակուրդ, 2-րդ մասնագիտություն և այլն) գրանցում, հաշվառում,
– կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և այլ գերատեսչությունների համար ուսումնագիտական գործընթացին վերաբերող տեղեկատվական, վիճակագրական տվյալների նախապատրաստում,
– լիազոր պետական մարմնի կողմից ուսումնագիտական գործընթացին վերաբերող հանձարարականների համակարգում,
– ուսումնական պլանների և դասատախտակների համապատասխանեցում,
– մասնակցություն ուսումնագիտական գործընթացին վերաբերող կանոնակարգերի ու ընթացակարգերի ստեղծմանը,
– Համալսարանի պարբերական և վիճակագրական հաշվետվությունների /ըստ ձևերի/ կազմում,
– կազմակերպում է գիտաժողովներ՝ հաշվի առնելով համալսարանի գիտահետազոտական առաջնահերթություններն ու ուղղությունները,
– համակարգում է ամբիոնների կողմից իրականացվող գիտական գործունեությունը,
– կազմակերպում և համակարգում է համալսարանում իրականացվող գիտահետազոտական, գիտամեթոդական և նմանատիպ աշխատանքները,
– աջակցում է համալսարանի ՈՒԳԸ աշխատանքներին,
– աջակցում է որակի ներքին ապահովման, կառավարման և մշտադիտարկման աշխատանքներին:
_________________________________________________________________________
Կոնտակտներ
Ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, դոցենտ Զարեհ Գրիգորյան
Ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ՝ Գայանե Շաբունց
gphusumnakanmas@gmail.com
(0284) 2- 01-55
