Նորություններ

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

  Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը բարձր է գնահատում ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությունը՝ Գորիսը ԱՊՀ 2018թ. մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ համալսարանի գրադարանին ռուսալեզու  դասական ու ժամանակակից մեծաքանակ գրականություն, ինչպես նաև մեթոդական ձեռնարկներ նվիրաբերելու համար: Պատմամշակութային մեծ արժեքներ[…]

ՇԱՐԺՄԱՆ ՕՐԵՐԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՊՀ-ՈՒՄ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՎԻ

Գորիսի պետական համալսարանի թիվ 19 ռեկտորատի որոշման համաձայն` 2018թ․ ապրիլի 13-ից 23-ը շարժման օրերին ուսանողների բացակայությունները հաշվի չեն առնվի, իսկ բաց թողնված դասաժամերը կլրացվեն մինչև ուսումնական տարվա պարապունքների ավարտը`մայիսի 25-ը։ ԳՊՀ ՌԵԿՏՈՐԱՏ

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ 4-ՐԴ ՖՈՐՈՒՄ

     Ս.թ. ապրիլի 16-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկեց  որակի ապահովման 4-րդ ֆորումը, որը կրում էր «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը: Երկօրյա համաժողովը կազմակերպվել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից։[…]

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Գորիսի պետական համալսարանի գրադարանը համալրվել է հետևյալ գրքերով, որոնք նվիրատվություն են 2017թ. հոկտեմբերին համալսարանում կազմակերպված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով գիտաժողովի հյուրերի կողմից: 1. Հայ ժողովրդական հեքիաթներ-Հատոր 18: Խմբագիր Թ. Լ. Հայրապետյան.-Եր.: հրատ., 2016.-656 էջ: 2. Հայ ազգագրություն և[…]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի Պատմության և Իրավագիտության, Հայոց լեզվի և գրականության ամբիոնները հրավիրում են մասնակցելու Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովին, որը տեղի կունենա  մայիսի 22-ին: Մասնակցության համար խնդրում ենք մինչև մայիսի 5-ը[…]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնը հրավիրում է մասնակցելու «Հիշողությունն ընդդեմ մոռացության» խորագրով կոնֆերանսին՝ նվիրված   Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին, որը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 1330 –ին: Օրվա բանախոսներ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և[…]

ԳՊՀ-Ի «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Մարտի 23-ին ԳՊՀ-ի «Պատմություն» մասնագիտության ուսանողներ Մարի Թևոսյանը, Անի Գալստյանը, Լիլիա Գրիգորյանը, Արմեն Պողոսյանը, Սուրեն Մկրտչյանը Պատմության ամբիոնի վարիչի ժ/պ Գայանե Շաբունցի հետ այցելեցին Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց և հանդիպեցին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների հետ:[…]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գորիսի պետական համալսարանի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի Պատմության ամբիոնը տարածաշրջանի դպրոցների 9-11-րդ դասարանցիների միջև հայտարարում է ինտելեկտուալ խաղ-մրցույթ` նվիրված Մայիսյան հաղթանակների և Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին։ Մասնակցության համար մինչև ս․թ․ մարտի 30-ը լրացնել ստորև ներկայացվող մասնակցության հայտը և ուղարկել[…]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱրՊՀ-ՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Ս.թ. մարտի 15-17-ը Արցախի պետական համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին, մասնակցեցին նաև Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչները` ԳՊՀ-ի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը, Հանրային կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Նոնա Միրզոյանը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում[…]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «We Share» հանդիպումների շարք, որի շրջանակներում ս.թ. մարտի 14-ին և 15-ին` ժամը 12:00-ին, Գորիսի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հանդիպումների սրահում տեղի կունենան երկօրյա հանդիպումներ EducationUSA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանի[…]