Նորություններ

ԳՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱ՛Ն» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեց  ՀՀ-ում և Արցախում իր գործունեությամբ հայտնի «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի հետ` ի դեմս տարածաշրջանի ղեկավար Արմեն Հովհաննիսյանի: Համաձայնագրով համակարգվում է Հիմնադրամի ու Համալսարանի միջև համագործակցությունը երիտասարդ մասնագետների  պատրաստման, հավաքագրման, կրթությանն[…]

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Գորիսի պետական համալսարանի գրադարանը համալրվել է Erasmus + Heritage (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում) ծրագրի շրջանակներում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության արդյունքում տպագրված հետևյալ գրքերով. Նախագծերի կառավարումը զբոսաշրջության ոլորտում. Ուսումնական[…]

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի′ ուսանողներ, Հիմք ընդունելով «ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1005 –Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի 5-րդ կետը` Գորիսի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ:[…]

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՎԵՐԱՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

Հավատարմագրումը ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատության (ՄՈՒՀ) կրթության որակի ապահովման և շարունակական բարելավման կարևորագույն գործընթացներից է, որը թույլ է տալիս պարբերաբար գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև գնահատել` արդյոք կրթական հաստատությունն իրականացնո՞ւմ է իր առաքելությունը և արձագանքո՞ ւմ է պետության ու հանրության[…]

«ԺԵՍՏ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՊՀ

Օրերս Գորիսի պետական համալսարան այցելեցին ՀՀ-ում իր գործունեությամբ հայտնի «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետները: Կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին` առաջին օրերից իր առջև խնդիր դնելով համագործակցել բոլոր այն ոլորտների հետ, որոնք շահագրգիռ են անձի համակողմանի զարգացման հարցում: Այսօր կենտրոնը համագործակցում է[…]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ԳՊՀ ուսանողներ և դասախոսական կազմ, Սիրով հրավիրում ենք Ձեզ «Զրույց «Ավրորա» մրցանակի հավակնորդների հետ» խորագրով հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 10:00 – 12:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հանդիպումը կազմակերպվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ: Զրույցի ընթացքում[…]

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Հայ-ռուսական համալսարանը հրավիրում է ԳՊՀ դասախոսներին` մասնակցելու 2019թ. դեկտեմբերի 2-6-ը  կայանալիք 14-րդ տարեկան գիտաժողովին: Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ձևավորման կարգը: Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան և ակնկալում Գորիսի պետական համալսարանի ուսանողության[…]

ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց մերօրյա շնորհալի գրականագետներ Արմեն Ավանեսյանին և Արքմենիկ Նիկողոսյանին: Հյուրերին նախ ընդունեց ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը և, շնորհակալություն հայտնելով նրանց համալսարան այցելելու և ուսանողության հետ հանդիպելու պատրաստակամության համար, հույս հայտնեց, որ նման շրջայցերն ու մասնագիտական[…]

ԱԵԳՄՄ-Ն ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

«Արցախի երիտասարդ գիտնականների ու մասնագետների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-15-ը Ստեփանակերտում կազմակերպվեց «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային 4-րդ երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին և նպատակ ուներ քննարկելու հայոց պետականության` մասնավորապես վերջին հարյուրամյակի հիմնախնդիրները,[…]

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

«Զանգակ-97» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը Գորիսի պետական համալսարանի գրադարանին է նվիրաբերել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանի «Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա» բուհական դասագրքից (Ե., Զանգակ, 2015թ., 316 էջ, երրորդ լրամշակված հրատարակություն) 50 օրինակ: Այն նախատեսված է մանկավարժական բուհերի տարրական[…]