Նորություններ

Կրթաթոշակի հնարավորություն՝ Սլովակիայի Հանրապետության կողմից

Սիրով տեղեկացնում ենք, որ Սլովակիայի Հանրապետության կառավարությունը Հայաստանին հատկացրել է բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ համալսարանական կրթաթոշակ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար: Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիություն ունեցող ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում www.vladnestipendia.sk[…]

Մեկնարկեց Էրազմուս+ SMARTI ծրագիրը

Ս.թ. մարտի 31-ից ապրիլի 1-ը  տեղի ունեցավ Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝  կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով)» (SMARTI) կարողությունների զարգացման  ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը։ Միջոցառմանը մասնակցեցին եվրոպական ծրագրային գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ Դրեզդենի տեխնիկական համալսարանից (համակարգող, Գերմանիա), Լիվերպուլի[…]

ԳՊՀ-Ի ԳԻՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Համաձայն ՀՀ կառավարության 09.07.2001թ. հ. 615 որոշմամբ հաստատված «ՀՀ գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգի» 5-րդ գլխի 12-րդ կետի և ՀՀ ԿԳՄՍ Նախարարի 14.08.2019թ. հ. 31-Լ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի» կանոնադրության 3-րդ գլխի 11-րդ[…]

FORMULA GORIS ԵՐԿՕՐՅԱ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ համալսարանականներ TCF֊ի ծննդյան առթիվ 2021թ. ապրիլի 2-3-ը Գորիսում տեղի կունենա FORMULA GORIS երկօրյա կոնֆերանսը: Այն կնշվի որպես փոխօգնության և համագործակցության օր՝ համայնքներին և հանրությանը ծառայելու նպատակով։ Կոնֆերանսը միտված է ուժեղացնել Սյունիքի մարզի ու Արցախի բնակիչներին Թվային Մարքեթինգի և Տեղեկատվական[…]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ՇՊՀ) հրավիրում է մասնակցելու «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը ՇՊՀ-ում (http://shsu.am/2021%d5%a9-2/ ): Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝ Մաթեմատիկական գիտություններ Բնագիտական գիտություններ Տեխնիկական գիտություններ Աշխարհագրական[…]

«Հետազոտություն հանուն փոփոխությունների. գենդեր, հարկադիր միգրացիա և խոցելիություններ» թեմայով ուսուցողական ինտերակտիվ քննարկում

«Բռնի տեղահանվածների շրջանում ուշադրության և ներառման ռազմավարության վերաձևավորում տարբերվող, խոցելի մարդկանց համար» կազմակերպությունը և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը կազմակերպում են «Հետազոտություն հանուն փոփոխությունների. գենդեր, հարկադիր միգրացիա և խոցելիություններ» թեմայով երիտասարդ հետազոտողների ուսուցողական ինտերակտիվ քննարկում, որը տեղի կունենա 2021 թ. ապրիլի 27-28-ը:[…]

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

2021թ. մայիսի 6-7-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը  կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին: Զեկուցումների թեմատիկան ազատ է: Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով. Պատմություն Գրականագիտություն Լեզվաբանություն Մանկավարժություն Հոգեբանություն Փիլիսոփայություն Ազգագրություն Իրավագիտություն Կենսաբանություն Քիմիա Ֆիզիկա Աշխարհագրություն Մաթեմատիկա Կիրառական[…]

էՐԱԶՄՈՒՍ+ SAH ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Ս.թ. փետրվարի 16-17-ը տեղի ունեցավ Էրազմուս+ «Ճարտարապետական ​​ժառանգության կայուն զարգացման համար կարողությունների զարգացում»  (SAH) ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը: Միջոցառմանը մասնակցեցին եվրոպական ծրագրային գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ Լ’Աքվիլայի համալսարանից (համակարգող, Իտալիա), Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանից (Գերմանիա) ու Աթենքի ազգային տեխնիկական համալսարանից (Հունաստան),[…]

ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2020

Փետրվարի 17-ին ԿԳՄՍ-ում 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունն էր, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ, ներկայացուցիչներ և ուսանողներ: Գորիսի պետական համալսարանից մրցանակաբաշխությանը ներկա է եղել պրոռեկտոր Թեհմինա Մարությանը։ Միջոցառման սկզբում ներկաները[…]

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ ուսանողներ և շրջանավարտներ ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի և սպասրկման մասնագետների  մարզային փոստային բաժանմունքներում աշխատելու համար: Պահանջվող հմտություններն են` բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքներ (MS Office, Outlook), ռուսերեն և անգլերեն լեզուների բազային իմացություն, հաղորդակցման բարձր հմտություններ, առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, սահմանված[…]